Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Սուսաննա Գլաստոնի Աբրոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Վարդենիկ բնակավայրի 30-րդ փողոց, թիվ 27 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 2) Արտյոմ Արթուրի Դավեյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Գետափնյա թաղամասի 2-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել նկուղային մասով ավտոտնակ-մառան. 3) Ահարոն Բաբկենի Դավեյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 11-13 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել հացատուն և անասնաշենք. 4) Ջիվան Վարազդատի Մանուկյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Ծովասար բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 60 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել երկհարկանի բնակելի տուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|