Այսօր: Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1261-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2025 թվականի N 1261-Ա

ԱՐՍԵՆ ԳԱԳԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ MERCEDES-BENZ S 550 L ՄԱԿՆԻՇԻ 63 MM 001 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 67 արձանագրությունը՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Արսեն Գագիկի Հովհաննիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 2 118 363 (երկու միլիոն մեկ հարյուր տասնութ հազար երեք հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող MERCEDES-BENZ S 550 L մակնիշի ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից 778 364 (յոթ հարյուր յոթանասունութ հազար երեք հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ պարտավորությունը գոյացել է մինչև 2020 թվականը, իսկ 1 339 999 ( մեկ միլիոն երեք հարյուր երեսունինը հազար ինը հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամը՝ 2021-2025 թվականներին և առանձին-առանձին փոխանցել 900145104031 հաշվեհամարին։
  2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Արսեն Գագիկի Հովհաննիսյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner