Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի պահանջը․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Մարտունու hամայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և նրա անհատական կազմը հաստատելու մասին» №39-Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով: 2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ Հանձնաժողովի նախագահ` Վահագն Դավթյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ` Նարեկ Շահինյան - համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար` Զավիկ Խաչատրյան - համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները կատարող, հանձնաժողովի անդամներ՝ Զոհրաբ Շահինյան - ՄՍԾ Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն, Հուսիկ Սիմոնյան - համայնքի ղեկավարի խորհրդական, Նաիրա Գասպարյան - համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, Օֆելյա Բաղդասարյան – հոգեբան, Լեռնիկ Ղազարյան - ոստիկանության Մարտունու բաժնի ԱԳ և ԸԲԿԲ-ի ավագ տեսուչ։»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|