Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 205-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի «ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» № 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի պահանջը․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Մարտունու hամայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և նրա անհատական կազմը հաստատելու մասին» №39-Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
    «1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
    2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
    Հանձնաժողովի նախագահ` Վահագն Դավթյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
    հանձնաժողովի նախագահի տեղակալ` Նարեկ Շահինյան - համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ,
    հանձնաժողովի քարտուղար` Զավիկ Խաչատրյան - համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները կատարող,
    հանձնաժողովի անդամներ՝ Զոհրաբ Շահինյան - ՄՍԾ Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն,
    Հուսիկ Սիմոնյան - համայնքի ղեկավարի խորհրդական,
    Նաիրա Գասպարյան - համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ,
    Օֆելյա Բաղդասարյան – հոգեբան,
    Լեռնիկ Ղազարյան - ոստիկանության Մարտունու բաժնի ԱԳ և ԸԲԿԲ-ի ավագ տեսուչ։»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner