Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մշակույթի տուն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի տուն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Արծվանիստի մշակույթի կենտրոն» և «Ձորագյուղի մշակույթի կենտրոն» մշակութային հիմնարկները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մշակույթի կենտրոն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի կենտրոն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Արծվանիստի մշակույթի կենտրոն» և «Ձորագյուղի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու և անվանափոխելու վերաբերյալ։
- Մարտունի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով սկսել սույն որոշման 1-ին կետում նշված մշակութային հիմնարկները համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու և անվանափոխելու գործընթացը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|