Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Սուրեն Ալբերտի Առաքելյանի կողմից Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 3 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած շինություններն օրինականացնելու համար. 2) Արտյոմ Յուրայի Վարդանյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դուրան թաղամասի 5-րդ փողոց, թիվ 24 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համար. 3) Արմեն Սոկրատի Գասպարյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վանքի թաղամասի 1-ին փողոց, թիվ 17 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|