Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարի 15.06.2023 թվականի №108 գրությունը՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակիչ Աշոտ Դրոյի Ալոյանի կողմից Վարդենիկ բնակավայրի 13-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունն օրինականացնելու:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|