ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԻԿ ԵՐԵՄԻ ՀԱՐՈՅԱՆԻ, ԱՄԱԼԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՀԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՕՆԻԿ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՐՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տնամերձ հողամասի հատկացված չափից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը և Սուրիկ Երեմի Հարոյանի, Ամալիկ Գուրգենի Հարոյանի և Օնիկ Սուրիկի Հարոյանի դիմումը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող Սուրիկ Երեմի Հարոյանին (ծնված՝ 10.01.1945 թվականին), Ամալիկ Գուրգենի Հարոյանին (ծնված՝ 30.05.1950 թվականին) և Օնիկ Սուրիկի Հարոյանին (ծնված՝ 09.04.1978 թվականին) հատկացված 05-034-0147-0016 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,093 հա տնամերձ հողատարածքի և հատկացման չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,038 հա հողամասի նկատմամբ ճանաչել Սուրիկ Երեմի Հարոյանի, Ամալիկ Գուրգենի Հարոյանի և Օնիկ Սուրիկի Հարոյանի սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,19 հա, փաստացի օգտագործում է 0.093 հա, գրանցված ունի 0,135 հա տնամերձ հողամաս):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 12 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|