Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Մարտունի քաղաքի բնակիչ Անահիտ Զալիբեկի Գևորգյանի 25.07.2023 թվականի դիմումը՝
- Տալ համաձայնություն Մարտունի քաղաքի բնակիչ Անահիտ Զալիբեկի Գևորգյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 3 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել հացատուն և պարիսպ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|