Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի վեցերորդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրակարգը՝
1) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն, Երանոս, Լիճք, Զոլաքար, Ծովինար, Գեղհովիտ, Ձորագյուղ, Վարդենիկ բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 05-013-0638-0001 կադաստրային ծածկագրով համայնքային նշանակության փակուղին անվանակոչելու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի 05-027-0783-0001 կադաստրային ծածկագրով համայնքային նշանակության նրբանցքն անվանակոչելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0499-0082 կադաստրային ծածկագրով 0.0173 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին. 5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին. 6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին. 7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին. 8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի՝ արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակիչներին և Մարտունի քաղաքի 100-ամյա բնակիչ Նորիկ Գալուստի Մանուկյանին դրամական օգնություններ տրամադրելու մասին. 9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության մշակութային հիմնարկները վերակազմակերպելու և անվանափոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը համաձայնություն տալու մասին. 10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն», «Վերին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Վաղաշենի մշակույթի կենտրոն», «Մադինայի մշակույթի կենտրոն», «Երանոսի մշակույթի կենտրոն», «Գեղհովիտի մշակույթի կենտրոն» և «Աստղաձորի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին. 11) «Գեղհովիտի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին. 12) «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին. 13) «Ծովինարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին. 14) Մարտին Ալեքի Մաժլչյանին բնակարանային պայմանների բարելավման շահառուների ցուցակից հանելու մասին. 15) Սևակ Սուրենի Կարապետյանին բնակարանային պայմանների բարելավման շահառուների ցուցակից հանելու մասին. 16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի զինանշանը հաստատելու մասին. 17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|