|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2025 թվականի N 1270-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-034-0314-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Զոլաքար բնակավայրի բնակիչներ Մերի Ավետիքի Լևոնյանի, Հովիկ Հենրիկի Հարությունյանի և Լեդիկ Գարեգինի Հարությունյանի՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 18112025-05-0039 տրված՝ 2007 թվականի փետրվարի 21-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Մերի Ավետիքի Լևոնյանին (ծնված՝ 01.01.1972 թվականին), Հովիկ Հենրիկի Հարությունյանին (ծնված՝ 15.05.1972 թվականին) և Լեդիկ Գարեգինի Հարությունյանին (ծնված՝ 18.11.1951 թվականին) իրենց սեփականության իրավունքով պատկանող 05-034-0314-0026 կադաստրային ծածկագրով 0,2031 հա մակերեսով վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականը ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|