Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-052-0230-0006 կադաստրային ծածկագրով 0.37344 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը (0.18414 հա մակերեսով վարելահողը և 0.1893 հա մակերեսով այլ հողատեսքը) օտարել աճուրդային կարգով։
2. Հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը վարելահողի համար սահմանել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ այլ հողատեսքի մեկնարկային գինը սահմանել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսը՝ վարելահողի համար 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, իսկ այլ հողատեսքի համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: