|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2025 թվականի N 673-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-033-0273-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 2,9841 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԳԵՂԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԽԵՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 80-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 28-ի թիվ 40-Ա որոշումը, Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով հատկացնելու համար մրցութային հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 23-ի թիվ 15 արձանագրությունը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-033-0273-0012 կադաստրային ծածկագրով 2,9841 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով 10 (տասը) տարի ժամկետով տրամադրել Գեղամ Հովհաննեսի Մխեյանին (ծնված՝ 21․05․1994 թվականին) և կնքել վարձակալության պայմանագիր:
- Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 23000 (քսաներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
- Գեղամ Հովհաննեսի Մխեյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ կատարելու գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|