Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 848-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 դեկտեմբերի 2022 թվականի N 848-Ա

ԱՌԱՆՑ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 8-ՐԴ ՇԵՆՔ ԹԻՎ 19 ՀԱՍՑԵԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 0,0933 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ավետիս Սաղաթելյանի դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.04.2015 թվականի թիվ 412-Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88-Ն որոշումների պահանջներով.

  1. Ավետիս Հայկարամի Սաղաթելյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, 8-րդ շենք, թիվ 19 հասցեի 17,4 քմ մակերեսով գրասենյակի նպատակային նշանակությունը հասարակականից փոփոխել բնակելիի, իսկ գործառնական նշանակությունը գրասենյակից փոփոխել բնակարանի, առանց նախագծային փոփոխությունների:
  2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի, Մարտունի քաղաքի, Երևանյան փողոց, 8-րդ շենք, թիվ 19 հասցեի 0,0933 հա հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատումից փոփոխել խառը կառուցապատման գործառնական նշանակության:
  3. Ավետիս Հայկարամի Սաղաթելյանին՝ վճարել տեղական տուրք 15000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
  4. Ավետիս Հայկարամի Սաղաթելյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտե կատարելու գրանցում:
  5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner