|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 ապրիլի 2025 թվականի N 578-Ա |
ՇԱՀԵՆ ԱՂԱՍՈՒ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ և 4-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների 1-ին մասի պահանջներով, նկատի ունենալով, որ Շահեն Գևորգյանը չի վճարել աղբահանության վարձավճարները և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի զեկուցագիրը՝ որոշում եմ․
- Շահեն Աղասու Գևորգյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի մայիսի 15-ին, ժամը 12:30-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ սույն որոշման մասին ծանուցել Շահեն Գևորգյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|