Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի թիվ 187-Ն որոշումը՝ որոշում եմ․
1. «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաք, Շահումյան փողոց, թիվ 4/1 հասցեում գործող սպասարկման կետում 8,4 քմ մակերեսով արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 2025 թվականի հունվար ամսվա համար (թույլտվությունը կցվում է)։
2. «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենին՝ Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 6300 (վեց հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։