Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի 16.11.2022 թվականի եզրակացությունը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Գոհարիկ Սերյոժայի Գրիգորյանին 2022 թվականի բյուջեից տրամադրել 374000 (երեք հարյուր յոթանասունչորս հազար) դրամ դրամական օգնություն՝ նրանց սեփականության իրավունքով պատկանող հողամասում նոր կառուցված 17 գծամետր, 2 մետր բարձրությամբ պարիսպը քանդելու և հողամասի սահմանից 1,5 մետր դեպի ներս տեղափոխելու ծախսերը հատուցելու նպատակով (ելնելով Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի վերակառուցման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած անհրաժեշտությունից)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|