2025 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՍՄԲԱՏ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ, ԷԼԵՆ ԱՐՍԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՎ ԾՈՎԻՆԱՐԻ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ ԳՐԻԳՈՐ ՍԱՍՈՒՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- 2025 թվականի բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը մասնակցած և 2-րդ տեղը զբաղեցրած՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկներ Կարեն Սամվելի Զախարյանին և Էլեն Արսենի Բարսեղյանին Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեից տրամադրել 100000-ական (հարյուր հազարական) ՀՀ դրամ։
- Բուլղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում կայացած ազգային երգի միջազգային մրցույթին մասնակցած և 1-ին տեղը զբաղեցրած՝ Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Գրիգոր Սասունի Մինասյանին Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեից տրամադրել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
- Նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անձինք անչափահաս են, գումարները տրամադրել նրանց ծնողներին՝ Կարեն Սամվելի Զախարյանի հայր Սամվել Բաբկենի Զախարյանին, Էլեն Արսենի Բարսեղյանի հայր Արսեն Մխիթարի Բարսեղյանին և Գրիգոր Սասունի Մինասյանի հայր Սասուն Գրիգորի Մինասյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(171.94 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|