Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 153
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԿԱՄՈ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱՂԱՍԻ ՍԱՖՐԱԶԲԵԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԱՆՈՒՇ ԽԱՉԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ԱՂԱՍՈՒ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԼԱ ԱՂԱՍՈՒ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔ ԵՎ ՀԱՑԱՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող ճանապարհի սահմանագծով Աղասի Սաֆրազբեկի Հայրապետյանի, Անուշ Խաչիկի Հակոբյանի, Անահիտ Աղասու Հայրապետյանի և Ալլա Աղասու Հայրապետյանի կողմից Վաղաշեն բնակավայրի 39-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասում անասնաշենք և հացատուն կառուցելու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner