Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 սեպտեմբերի 2024 թվականի N 114-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ՎԱՐԴԵՆԻԿ, ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն՝
    1) Ալբերտ Սեդրակի Զաքարյանի կողմից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 17 հասցեում գտնվող իր հասարակական կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած շինություններն օրինականացնելու համար.
    2) Մարզպետ Արմենի Դավեյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 8-րդ փողոց, թիվ 45 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած շինությունն օրինականացնելու համար.
    3) Գագիկ Հենզելի Սիրականյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 4-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած շինություններն օրինականացնելու համար.
    4) Վազիր Սարիբեկի Ավետիսյանի կողմից Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի 18-րդ փողոց, թիվ 10/1 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած շինություններն օրինականացնելու համար.
    5) Խաչիկ Սարիբեկի Կարապետյանի կողմից Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի 14-րդ փողոց, թիվ 25 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած շինություններն օրինականացնելու համար.
    6) Հովիկ Վարանի Մովսեսյանի կողմից Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-5 թաղամասի 2-րդ փողոց, թիվ 33 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած շինություններն օրինականացնելու համար։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -17

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner