|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունվարի 2025 թվականի N 198-Ա |
«ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿԻ » ԱՁ-ԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 37 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի N187-Ն որոշումը՝ որոշում եմ․
- «Գոռ Եփրեմյան Լյուդվիկի» ԱՁ-ին տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոց, թիվ 37 հասցեում գործող 60 քմ մակերեսով առևտրի կետում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար (թույլտվությունը կցվում է)։
- «Գոռ Եփրեմյան Լյուդվիկի» անհատ ձեռնարկատիրոջը՝ Մարտունու համայնքապետարանի 900145116068 հաշվի համարին վճարել 56000 (հիսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|