Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Սուրիկ Ազնիվի Շամասուրյանի, Անուշ Սուրիկի Ավոյանի, Վերա Ենոքի Շամասուրյանի և Զարզանդ Սուրիկի Շամասուրյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 23/1 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Սուրիկ Ազնիվի Շամասուրյանի (ծնված՝ 05․05.1951 թվականին), Անուշ Սուրիկի Ավոյանի (ծնված՝ 18․08.1977 թվականին), Վերա Ենոքի Շամասուրյանի (ծնված՝ 27․09.1953 թվականին) և Զարզանդ Սուրիկի Շամասուրյանի (ծնված՝ 23․08.1979 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-060-0455-0004 կադաստրային ծածկագրով 0,05806 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 29․90 քմ մակերեսով կիսանկուղի (կառուցված՝ 1967 թվականին), 30․90 քմ մակերեսով կիսանկուղի (կառուցված՝ 1980 թվականին), 73.20 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1967 թվականին), 7.10 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1980 թվականին), 24.40 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի (կառուցված՝ 1980 թվականին) և 42․7 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1980 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,236 հա):
- Հողամասի վրա առկա է 2․9 քմ մակերեսով ինքնակամ պարիսպ (կառուցված՝ 2017 թվականին)։
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 9-րդ փողոց, թիվ 23/1 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|