Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 398
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 236-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 236-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Կ. ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 10/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-085-0133-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 30-ի №6-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արթուր Վարազդատի Գրիգորյանի 17.12.2024 թվականի №9431-Ք դիմումը՝ որոշում եմ.

 

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Կ. Շահինյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 10/1 հասցեում գտնվող, Արթուր Վարազդատի Գրիգորյանին (ծնված՝ 21.12.1969 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-085-0133-0002 կադաստրային ծածկագրով 0.0802 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 38.22 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 25.62 քմ, կառուցված՝ 2009 թվականին), 124.44 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 95.51 քմ, կառուցված՝ 2009 թվականին), 8.4 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2009 թվականին), 28.25 քմ արտաքին մակերեսով հացատունը (ներքին մակերեսը՝ 21.13 քմ, կառուցված՝ 2011 թվականին) և 42.61 քմ արտաքին մակերեսով գոմը (ներքին մակերեսը՝ 30.21 քմ, կառուցված՝ 2012 թվականին) ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
    նկուղի համար՝ 38.22x10000x0.0874=33404 (երեսուներեք հազար չորս հարյուր չորս) ՀՀ դրամ.
    բնակելի տան համար՝ 124.44x10000x0.0874=108761 (հարյուր ութ հազար յոթ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ.
    բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 8.4x10000x0.0874=7342 (յոթ հազար երեք հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ.
    հացատան համար՝ 28.25x6000x0.0874=14814 (տասնչորս հազար ութ հարյուր տասնչորս) ՀՀ դրամ.
    գոմի համար՝ 42.61x6000x0.0874=22345 (քսաներկու հազար երեք հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 186666 (հարյուր ութսունվեց հազար վեց հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023YJ3WHT):
  5. Հատկացման չափից մինչև քսան տոկոս ավել օգտագործվող 0.0002 հա հողամասի նկատմամբ (փաստացի օգտագործվող մակերեսը՝ 0.0802 հա, գրանցված մակերեսը՝ 0.08 հա), որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ճանաչել սույն որոշման 1-ին կետում նշված անձի սեփականությունը։
  6. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  7. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, Կ. Շահինյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 10/1 հասցեն։
  8. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner