2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տարածքում գտնվող՝ պետական մարմինների և մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերն ու շինությունները՝ ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (տարածքները), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնելու համաձայնություն տալու մասին» №225-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տարածքում գտնվող՝ պետական մարմինների և մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերն ու շինությունները՝ ներառյալ դրանց կողմից զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (տարածքները), նվիրաբերության պայմանագրով հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝ համաձայն հավելվածի։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.22 Կբ)
|
|
(5.50 Մբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|