Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի թիվ 187-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ․
1․«Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, Երևանյան խճուղի, թիվ 3 հասցեում գործող լցակայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար:
2․«Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ի տնօրենին՝ Մարտունու համայնքապետարանի 900145102068 հաշվի համարին վճարել 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: