Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 09.11.2022 թվականի N83 գրությունը՝
- Տալ համաձայնություն օրինականացնելու Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արկադի Վազգենի Հովնիկյանի կողմից Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Խաչ թաղամասի 5-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|