Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 80-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 25․10.2024 թվականի թիվ 149-Ա որոշումը, Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով հատկացնելու համար մրցութային հանձնաժողովի 05.12.2024 թվականի թիվ 2 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0301-0064 կադաստրային ծածկագրով 0,1223 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը վարձակալության իրավունքով 10 (տասը) տարի ժամկետով տրամադրել Արտակ Իվանի Գևորգյանին (ծնված՝ 14․06․1984 թվականին) և կնքել վարձակալության պայմանագիր:
2.Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 1000 (մեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
3.Արտակ Իվանի Գևորգյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ կատարելու գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: