Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 111
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի համար արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու համաձայնություն տալու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին.
    3) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Վարդենիկ, Լիճք բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչներ Էդմոն Հարությունի Գևորգյանին, Վազգեն Թորգոմի Կիրակոսյանին, Մեսրոպ Շաքրոյի Մնացականյանին և Վերին Գետաշեն բնակավայրի բնակիչ Թամարա Մերուժանի Մխիթարյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում Մեսրոպ Շաքրոյի Մնացականյանի կողմից հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքների համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ արտոնություն կիրառելու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 42/1 հասցեում գտնվող 05-003-0509-0046 կադաստրային ծածկագրով 0.00037 հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով Գագիկ Ռաֆիկի Շահումյանին տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում կրթահամալիրի կառուցման ծրագրին նախնական համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում գտնվող թվով երեսունհինգ բարդի տեսակի ծառերը հատելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմանների ներսում գտնվող 05-039-0664-0001 կադաստրային ծածկագրով համայնքային հողամասի վրա առկա բարդի տեսակի ծառը հատելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-016-0136-0126 կադաստրային ծածկագրով 4.4602 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 30-ի №225-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում հանդիսությունների սրահի կառուցման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի մշակույթի կենտրոնի մասնակի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար կազմակերպված ԳՄՄՀ-ՀԲՄԱՇՁԲ-24/09 ծածկագրով գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի №260-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի արվեստի դպրոցի բակային մասում  առկա թվով հինգ ծառերը հատելու համաձայնություն տալու մասին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner