Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի վարչական ղեկավարի 19.05.2023 թվականի №157 գրությունը՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի բնակիչ Նոյեմզար Սերյոժայի Արզումանյանի կողմից Երանոս բնակավայրի 30-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 18 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|