Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 171
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-039-0397-0036 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁ ՎԱՉԱԳԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշումը, Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Հրայր Հարությունյանի 18.07.2023 թվականի №109 գրությունը և համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Զավիկ Խաչատրյանի 03.08.2023 թվականի զեկուցագիրը №5531 զեկուցագիրը՝

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Սառնաղբյուր հանդամասի թիվ 2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-039-0397-0036 կադաստրային ծածկագրով 0.007 հա մակերեսով հողամասը, նրա վրա կառուցված և օրինական ճանաչված 19.68 քմ մակերեսով անասնաշենքը (հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №17122021-05-0128 վկայական) ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ շինությունն իրականացրած անձ Վաչագան Սպարտակի Մարգարյանին։
  2. Հողամասը և նրա վրա առկա շինությունն ուղղակի վաճառքով օտարելու արժեքները հաշվարկելու համար հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(123.43 Կբ)
(273.74 Կբ)
(1.69 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Չի քվեարկել Գոհար Մանուկյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner