Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի N 187-Ն որոշումը՝ որոշում եմ․
1․«ՋԻ ԷՍ ԷՅՋ» ՍՊԸ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 5-րդ թաղամաս, 14-րդ փողոց, թիվ 34 հասցեում գործող գազալցակայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար:
2․«ՋԻ ԷՍ ԷՅՋ» ՍՊԸ-ի տնօրենին՝ Մարտունու համայնքապետարանի 900145116068 հաշվի համարին վճարել 100000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: