|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2025 թվականի N 1107-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-085-0314-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-3 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի թիվ 412-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի Գեղարքունիք-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում գտնվող 05-085-0314-0001 կադաստրային ծածկագրով 0,0554 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի Գեղարքունիք-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
- Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 201130 (երկու հարյուր մեկ հազար մեկ հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|