Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի վարչական ղեկավարի 28.03.2023 թվականի №59 գրությունը՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ Լեյլի Գրիշայի Մանուկյանի կողմից Ծակքար բնակավայրի 15-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունն օրինականացնելու:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|