Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ 05-013-0581-0015 կադաստրային ծածկագրով հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «բ» ենթակետի պահանջը, Աստղաձոր բնակավայրի վարչական ղեկավարի 24.02.2023 թվականի №ԱԳ-48 գրությունը և Աստղաձոր բնակավայրի բնակիչ Խաչիկ Երվանդի Ալեքսանյանի 24.02.2023 թվականի դիմումը՝
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի Գ. Նժդեհի փողոց, թիվ 36/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-013-0581-0015 կադաստրային ծածկագրով 0.0018 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 23-ի №23022023-05-0029 իրավունքի պետական գրանցման վկայական) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով տրամադրել Աստղաձոր բնակավայրի բնակիչ Խաչիկ Երվանդի Ալեքսանյանին՝ իրեն նախկինում կառուցապատման իրավունքով տրամադրված 05-013-0581-0011 կադաստրային ծածկագրով 0.002 հա մակերեսով տարածքն ընդլայնելու նպատակով։
- Կառուցապատման իրավումքի տարեկան վարձավճարի չափը սահմանել 300 (երեք հարյուր) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|