Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սկսել 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
- Մարտունի համայնքի 2026 թվականի բյուջեում նախատեսել 40000000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2026 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
- Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ մինչև 40000000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ:
- Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
- Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում. 2) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
|