Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի գոյություն ունեցող շենքի քանդման և նոր շինության կառուցման ծրագիրը։
- Սուբվենցիա ստանալու նպատակով գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2025 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|