Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 187-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Աստղաձորի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ներկայացրած փաստաթղթերը՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Աստղաձորի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաներ Նորվարդ և Գարիկ Հայկի Մարգարյաններին, նվեր և Բայանդուր Ներսիկի Վարդանյաններին 50%-ով ազատել 2025 թվականի ծնողական վարձավճարից, հաշվի առնելով, որ նույն ընտանիքից մանկապարտեզ են հաճախում երկու երեխաներ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: