|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2025 թվականի N 541-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 82/1 ՀԱՍՑԵԻ 05-085-0139-0027 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,1636 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՀԵՍՏԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի, 35-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն որոշումը, Աշոտ Շահմիրանի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 82/1 հասցեի 05-085-0139-0027 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1636 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և նրա վրա կառուցված 204 քմ արտաքին մակերեսով պահեստը (ներքին մակերեսը՝ 153,32 քմ (կառուցված՝ 2003 թվականին, հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18092023-05-0007, տրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին) ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Աշոտ Շահմիրանի Գրիգորյանին (ծնված՝ 07.02.1967 թվականին):
- Աշոտ Շահմիրանի Գրիգորյանին` վճարել պահեստի արժեքը` 204x20000x0,0874=356592 (երեք հարյուր հիսունվեց հազար հինգ հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ և հողամասի արժեքը՝ 612x514,8=315058 (երեք հարյուր տասնհինգ հազար հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, հողամասի արժեքը՝ 1024x514,8x3=1581466 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը՝ 2253116 (երկու միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|