Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 և 76-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետը, նկատի ունենալով, որ 05-003-0769-0002 կադաստրային ծածկագրով հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ համայնքի ավագանին որոշում է․
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, թիվ 46/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0769-0002 կադաստրային ծածկագրով 0.08742 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ջրային) 30 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել կառուցապատման իրավունքով։
- Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 38000 (երեսունութ հազար) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|