Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Զոլաքարի մանկապարտեզ», «Ծովասարի մանկապարտեզ», «Ծովինարի մանկապարտեզ», «Մարտունի քաղաքի Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», «Մարտունու երաժշտական դպրոց» և «Վարդենիկի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» №25-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել ««ԶՈԼԱՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԾՈՎԱՍԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԾՈՎԻՆԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»,» բառերը. 2) որոշման 1-ին կետից հանել 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|