Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի հոկտեմբերի 9-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի բնակիչ Հրաչիկ Արտավազդի Մարտիրոսյանը (ծնված՝ 14.10.1962 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված CRAYSLER 300 C մակնիշի 2006 թվականի արտադրության 35 LT 914 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 17.09.2025 թվականի դրությամբ կազմում են 1366310 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1102500 (մեկ միլիոն հարյուր երկու հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 263810 (երկու հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հրաչիկ Մարտիրոսյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Հրաչիկ Արտավազդի Մարտիրոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Հրաչիկ Արտավազդի Մարտիրոսյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Արծվանիստ բնակավայր):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|