Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 173
 

Զեկ. ԿԱՄՈ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ, ԱՍՏՂԱՁՈՐ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն՝
    1) Ադամ Ավետիքի Մկրտչյանի կողմից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 45/1 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած ինքնակամ շինությունը (խանութ) օրինականացնելու համար.
    2) Մուշեղ Քրիստափորի Հայրապետյանի կողմից Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 1/1 և Աստղաձոր բնակավայրի Գարեգին Նժդեհի փողոց, թիվ 2 հասցեներում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասերի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած օժանդակ շինություններն օրինականացնելու համար.
    3) Տիգրան Միշայի Գրիգորյանի կողմից Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի 14-րդ փողոց, թիվ 90 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համար.
    4) Արտյոմ Մխիթարի Խաչատրյանի կողմից Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 8-րդ փողոց, թիվ 19 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինությունն օրինականացնելու համար.
    5) Արմեն Ռազմիկի Հովնիկյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Դարեր թաղամասի 5-րդ փողոց, թիվ 24 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած կիսանկուղն օրինականացնելու համար.
    6) Հայկ Ռուբիկի Աբրահամյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դուրան թաղամասի 18-րդ փողոց, թիվ 18 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համար.
    7) Արամ Գնելի Սուքիասյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Վարդան թաղամասի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունն օրինականացնելու համար.
    8) Վիկտր Հրաչիկի Բադալյանի կողմից Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի 8-րդ փողոց, թիվ 21 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած մառանն օրինականացնելու համար.
    9) Ժիրայր Ոստանիկի Սահակյանի կողմից Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինությունն օրինականացնելու համար.
    10) Լևոն Զավենի Սարգսյանի կողմից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դեմեր թաղամասի 9-րդ փողոց, թիվ 65 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունն օրինականացնելու համար.
    11) Խաչիկ Փոխանի Մելոյանի կողմից Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի 25-րդ փողոց, թիվ 32 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունն օրինականացնելու համար.
    12) Արտուր Դերենիկի Ավագյանի կողմից Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 48-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունն օրինականացնելու համար.
    13) Փայլակ Անդրանիկի Թորոյանի կողմից Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի 18-րդ փողոց, թիվ 39 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ ինքնակամ կառուցած բնակելի տունն օրինականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(44.00 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner