| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  31  հոկտեմբերի  2023 թվականի N 216-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՊՌՈՇՅԱՆ 4, ԵՐԵՎԱՆՅԱՆ 46, ՉԱՐԵՆՑԻ 2,  ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 53 ԵՎ ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱՆԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 6-ՐԴ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` 
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Պռոշյան 4, Երևանյան 46, Չարենցի 2, Մյասնիկյան 53 և Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրը։ 
 
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը: 
 
- Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2024 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։ 
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  | 
 Կողմ -14  ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |