Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի քաղաքի բնակիչներ Կարինե, Աննա, Արմեն և Մարինե Մհերյանների՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №21062019-05-0008, տրված՝ 21.06.2019 թվականին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №21062019-05-0017, տրված՝ 21.06.2019 թվականին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №21062019-05-0028, տրված՝ 21.06.2019 թվականին և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №21062019-05-0037, տրված՝ 21.06.2019 թվականին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Կարինե Օնիկի Մհերյանին (ծնված՝ 22.04.1963 թվականին), Աննա Սամվելի Մհերյանին (ծնված՝ 26.11.1981 թվականին), Արմեն Սամվելի Մհերյանին (ծնված՝ 28.11.1982 թվականին) և Մարինե Սամվելի Մհերյանին (ծնված՝ 28.03.1988 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-003-0119-1861 կադաստրային ծածկագրով 0,237 հա մակերեսով վարելահողից, 05-003-0119-1741 կադաստրային ծածկագրով 0,013 հա մակերեսով, 05-003-0119-1742 կադաստրային ծածկագրով 0,013 հա մակերեսով և 05-003-0120-0221 կադաստրային ծածկագրով 0,046 հա մակերեսով խոտհարքերը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականները ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասերն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|