Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 8-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի №25-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ», «Ծովասարի մանկապարտեզ», «Ծովինարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին. 3) Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններին վերջին զանգի կապակցությամբ ընթացիկ դրամաշնորհ հատկացնելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական օգնություն տրամադրելու մասին. 5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 1-ին փողոց, 1-ին փակուղի, թիվ 1 հասցեում գտնվող հողամասից առանձնացվող 150.0 քմ մակերեսով հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով Սիմոնյան կրթական հիմնադրամին հանձնելու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|