Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 29.11.2024 թվականի №173-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արամ Գնելի Սուքիասյանի 01.11.2024 թվականի №7732-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Վարդան թաղամասի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող, Արամ Գնելի Սուքիասյանին (ծնված՝ 12.10.1988 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-066-0065-0001 կադաստրային ծածկագրով 0.0583 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 31.91 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 19.79 քմ, կառուցված՝ 2019 թվականին), 132.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը (ներքին մակերեսը՝ 97.39 քմ, կառուցված՝ 2019 թվականին), 132.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը (ներքին մակերեսը՝ 104.14 քմ, կառուցված՝ 2019 թվականին) և 6.58 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2019 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 31.91x10000x0.1028=32803 (երեսուներկու հազար ութ հարյուր երեք) ՀՀ դրամ. բնակելի տան 1-ին հարկի համար՝ 132.0x10000x0.1028=135696 (հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ. բնակելի տան 2-րդ հարկի համար՝ 132.0x10000x0.1028=135696 (հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ. պարսպի համար՝ 6.58x6000x0.1028=4059 (չորս հազար հիսունինը) ՀՀ դրամ. ընդամենը՝ 308254 (երեք հարյուր ութ հազար երկու հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023HCAGDC):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Սուրբ Վարդան թաղամաս, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 5 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|