|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 փետրվարի 2025 թվականի N 320-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 9-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՐԳԵՆ ԳՎԻԴՈՆԻ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻ, ԹԱՄԱՐ ԱԴԻԲԵԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, ԶՈՐԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Գուրգեն Գվիդոնի Խանդամիրյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 9-րդ փողոց, թիվ 21 հասցեում գտնվող շինության նկատմամբ Գուրգեն Գվիդոնի Խանդամիրյանի (ծնված՝ 03․03.1964 թվականին), Թամար Ադիբեկի Ստեփանյանի (ծնված՝ 04․02.1967 թվականին), Զորիկ Գուրգենի Խանդամիրյանի (ծնված՝ 02․05.1989 թվականին) և Շուշան Գուրգենի Խանդամիրյանի (ծնված՝ 10․12.1990 թվականին) շինության սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0067-0004 կադաստրային ծածկագրով 0,1270 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 12․48 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1986 թվականին) և 67․62 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1986 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը՝ 0,30 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 9-րդ փողոց, թիվ 21 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|