Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 31-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 31-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 29-ի վեցերորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին.
    2) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովինար, Ծակքար, Աստղաձոր, Լիճք բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և նրա անհատական կազմը հաստատելու մասին» №39-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում գտնվող 05-062-0023-0008, 05-062-0024-0015, 05-062-0011-0009 և 05-062-0049-0007 կադաստրային ծածկագրերով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի՝ Մարտունի համայնքի 1/2 բաժնեմասերը Սամվել Մանուկի Խաչատրյանին նվիրատվությամբ օտարելու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-039-0420-0017 կադաստրային ծածկագրով 0.1251 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-016-0006-0012 կադաստրային ծածկագրով 0.06 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0499-0059 կադաստրային ծածկագրով 0.059 հա մակերեսով խառը կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0098-0029 կադաստրային ծածկագրով 0.1541 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0098-0030 կադաստրային ծածկագրով 0.041483 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-10 թաղամասի 1-ին փողոց, թիվ 90 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0218-0006 ծածկագրով 0.12 հա մակերեսով հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-036-0216-0003 կադաստրային ծածկագրով 0.2136 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0314-0035 կադաստրային ծածկագրով 2.1933 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0307-0015 կադաստրային ծածկագրով 0.1948 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0414-0153 կադաստրային ծածկագրով 0.7835 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը և 0.7095 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    18) Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող տեխնիկաներով բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց վարձավճարներ սահմանելու մասին.
    19) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վաղաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին.
    20) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -14

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner