|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունվարի 2025 թվականի N 31-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 20-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՈՐՅՈՒՆ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՅԱՆԻ, ԳՅՈՒԼՆԱՐԱ ՎԱՆԻԿԻ ՀԱՐՈՅԱՆԻ, ՏԱՐՈՆ ԿՈՐՅՈՒՆԻ ՀԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՆԵԼԼԻ ԿՈՐՅՈՒՆԻ ՀԱՐՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունը կառուցված չէ կամ չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Կորյուն Ռազմիկի Հարոյանի դիմումը՝ որոշում եմ․
- Վերականգնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 20-րդ փողոց, թիվ 26 հասցեում գտնվող շինության նկատմամբ Կորյուն Ռազմիկի Հարոյանի (ծնված՝ 01․01.1965 թվականին), Գյուլնարա Վանիկի Հարոյանի (ծնված՝ 12․01.1965 թվականին), Տարոն Կորյունի Հարոյանի (ծնված՝ 10․11.1986 թվականին) և Նելլի Կորյունի Հարոյանի (ծնված՝ 21․01.1989 թվականին) շինության սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0015-0008 կադաստրային ծածկագրով 0,2571 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 50 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1995 թվականին) գույքային իրավունքները (տնամերձ հողամասի հատկացումը՝ 0,40 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 20-րդ փողոց, թիվ 26 հասցեն:
- Հողամասի վրա առկա են 227․84 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ (կառուցված՝ 2006 և 2010 թվականներին)։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|