|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 նոյեմբերի 2023 թվականի N 247-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի №135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0369-0056 կադաստրային ծածկագրով 6.5506 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին» №135-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ» բառերը փոխարինել ««ԲԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ԻՆ» բառերով. 2) որոշման նկարագրական մասը լրացնել «, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետը, նկատի ունենալով, որ «Բարոյան եղբայրներ» ՍՊԸ-ին տրվել է օգտակար հանածոների արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն (N/ՇԱԹՎ-29/143)՝» բառերով. 3) որոշման 1-ին կետում «20» թիվը փոխարինել «10» թվով, «մրցութային կարգով տրամադրել վարձակալության» բառերը փոխարինել «վարձակալության իրավունքով տրամադրել «Բարոյան եղբայրներ» ՍՊԸ-ին» բառերով. 4) որոշման 2-րդ կետից հանել «մեկնարկային» և «1 հեկտարի համար» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -17 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -1 ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|